«Քիչ հետո Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Մարզական այս հրաշալի միջոցառման կապակցությամբ իմ ողջույններն եմ հղում այդ առիթով Արցախ ժամանած աշխարհի 35 երկրների շուրջ 161 քաղաքների ավելի քան 5244 մասնակիցներին: Հատկապես Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների համար սա Հայրենիքի հետ հարաբերվելու և Մայր հողում հաղթանակի բերկրանքը զգալու բացառիկ հնարավորություն է: «Միասնություն սպորտով» կարգախոսը, կարծում եմ, շատ տեղին է ընտրված, և այս մի քանի օրերը, բացի հաճելի տպավորություններից, նրանց համար նաև լավ առիթ է՝ հայրենադարձության մասին մտորելու:
Սրտանց շնորհավորում եմ այս տոնական միջոցառման բոլոր մասնակիցներին և մաղթում հաղթական ելույթներ:
Հ.Գ. Վերածննդի հրապարակում հանդիպեցի Երևանի շախմատի թիմի անդամներին: Անմիջական զրույց ունեցանք: Կարևորն այն է, որ նրանցում մարզական անկոտրում ոգի տեսա, ինչն ինձ անչափ ուրախացրեց»:
Արայիկ Հարությունյան