Քաղաքական Միջազգային 

Թրամփը մտադիր է ամենախիստ պատիժը սահմանել զանգվածային սպանությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը խիստ պատժամիջոցներ կիրառել զանգվածային սպանությունների համար: Այս մասին հայտնում է CNN-ը :

«Ամենախիստ պատիժը պետք է սահմանվի շատ արագ, համոզիչ և առանց ավելորդ տարիների հետաձգման»,-ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել հրաձգության երեք դեպք: Ողբերգության հետևանքով Դեյթոնում մահացել է 9 մարդ, 20-ը մահացել են Էլ-Պասոյում, իսկ 7-ը վիրավորվել են Չիկագոյում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Նույն շարքից