Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սոչի «Սիրիուս» կրթական կենտրոն: Պետության ղեկավարին ցույց են տվել դպրոցի նոր շենքը, Ռուսաստանի ղեկավարը զրուցել է նաև երիտասարդ հոկեյիստների հետ, ովքեր մարզվում են այնտեղ:
Այսօր Ռուսաստանի ազգային հավաքականների մարզիչները, ինչպես նաև Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի ղեկավարությունը՝ նախագահ Վլադիսլավ Տրետյակի և փոխնախագահ Ռոման Ռոտենբերգի գլխավորությամբ, վարում են երեխաների համար վարպետության դաս:
Հրաժեշտի ժամանակ երիտասարդ մարզիկները Վլադիմիր Պուտինին նվիրել են «Կարմիր մեքենայի» պատկերանշանով հոկեյի համազգեստ, որի վրա երևում է 11 համարը։ Պետության ղեկավարը երեխաներին հաջողություն է մաղթել: