30-ամյա Վ. Մ-ն իր վարած Dodge CHARGER մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օգոստոսի 5-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Վ. Մ-ն իր վարած Dodge CHARGER մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում՝ բնակավայրի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում։
Վթարի հետեւանքով վարորդ Վ. Մ-ն «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւորները եղել են ամրակապված։