Հասարակություն Մշակույթ 

Հնագետները հունական թանգարանի պահեստում Ալեքսանդր Մակեդոնացու կորսված կիսանդրին են գտել

analitik.am

Հնագետները Վերիայում հնագիտական թանգարանի պահեստում հայտնի հրամանատար Ալեքսանդր Մակեդոնացու կիսանդրին են հայտնաբերել, հաղորդում է Live Science-ը:

Facebook-ի էջում այս գտածոյի մասին  տեղեկացրել է Հունաստանի Մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչ Անգելիկա Կոտարիդին:

Փորձագետի խոսքով՝ կիսանդրին քանդակել են Ալեքսանդրի մահից հետո մոտ 200 տարի առաջ, որը մահացել է մ.թ.ա. 323 թվականին 32 տարեկանում:

Հսկիչները աշխատել են թանգարանի պահեստում, երբ հայտնաբերել են  Ալեքսանդրի գլուխը, որը թաղված է եղել  փոշով պատված կերամիկայի մեջ:

Քանդակը, որը մոտավորապես 18-19 դարերում հայտնաբերելուց հետո  հենել են պատին եւ այնտեղ էլ թողել, ենթարկվել է շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը: Մասնավորապես պոկվել է նրա քիթը:

Կիսանդրին հայտանբերվել է հունական գյուղերից մեկում պեղումների ժամանակ, այնուհետ դրա մասին մոռացել են:

Սկզբում ոչ ոք չի հասկացել, որ դա Ալեքսանդր Մեծի քանդակն է, սակայն Կոտարդիի խոսքով, նա իմացել է, որ քանդակը ստեղծվել է 2100 տարի առաջ: Կիսանդրին մաքրել են: Այժմ այն մտադիր են ցուցադրել 2020 թվականի վերջին Վերգինայի Թագավորական գերեզմանների թանգարանում։

Նույն շարքից