Հայաստան 

Նաիրա Զոհրաբյանը՝ բուհերը «սաքուլիկների դարբնոցների» վերածելու և «արյան բաղնիքների» մասին

analitik.am

ՀՀ ցանկացած քաղաքացի, ուսանող թե քարտաշ, իրավունք ունի ունենալ կուսակցական պատկանելություն, և բուհերում կարող են լինել կուսակցականներ, սակայն դրանք չպետք է լինեն «սաքուլիկների դարբնոցներ»։

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Հայաստանում նախորդ տարվա ընթացքում մարդու իրավունքների խախտման մասին» զեկույցի շուրջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ երեկ ընդհատված տեսակետը ներկայացնելով՝ այսօր ԱԺ–ում հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ բացատրելով , որ սա է նկատի ունեցել իր նախկին գործընկերը՝ նույն հարցի քննարկման շրջանակներում:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ շատ բնական է, որ զեկույցի քննարկումը տևում է այդքան երկար, որովհետև, ըստ նրա` Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն:

Նրա խոսքով՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում կա մեկ միլիոն աղքատ մարդ , բայց բոլոր հարցումներով՝ «պալատական», «կիսապալատական» և այլն, ՀՀ քաղաքացիների զգալի մեծամասնությունն իր առաջնահերթ դժգոհությունների շարքում մատնանշում է ոչ թե սոցիալական վիճակը,աղքատությունը կամ գործազրկությունը, այլ՝ անարդարությունը, կոռուպցիան իրավապահ համակարգի հանդեպ ունեցած անվստահությունը:

Եվ սա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, միանգամայն տրամաբանական է ու բնական:

ԲՀԿ-ական պատգամավորն այս համատեքստում նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Շահեն Հարությունյանը դատապարտվում վեց տարվա ազատազրկման, եթե «Սյունյաց արքունիքից» նման դեպքերում պաշտոն են ստանում:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի հայտարարությանը, որ «Եթե Ծառուկյան Գագիկը համարձակվի ինձ վախեցնել, արյան բաղնիք կսարքեմ իր համար», Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց «արյան բաղնիքներով» ոչ մեկի չսպառնալ:

Նույն շարքից