Հասարակություն գլխավոր 

Ես Նիկոլ Փաշինյանի ասած փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ. Արթուր Վանեցյան

Ես այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, ծանոթ եմ այնքանով, որքանով բոլորը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ կապված գաղտնի փաստաթղթի հետ և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ մասով քրեական գործ հարուցվելու է:

Վանեցյանի խոսքերով, եթե ծանոթանա այդ փաստաթղթին, եթե կլինեն նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, կլինի հետևանք, եթե ոչ, ուրեմն ոչ:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության կողմից իր գործունեության վերաբերյալ քննադատություններին, Վանեցյանը նշել է, որ կոչ է անում ու հորդորում քաղհասարակության ներկայացուցիչներին կազմակերպել իր հետ քննարկում՝ բաց կամ փակ ֆորմատով, իրենց հուզող հարցերն ուղիղ ուղղել իրեն. «Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի: Քաղհասարակության ներկայացուցիչների հետ շփման փորձ մենք արդեն ունենք: Ես շփվել եմ, բաց եմ: Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզում են, պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի: Սակայն չեմ պատրաստվում հերքել ինչ-որ բան, ինչը նրանք կհրապարակեն: Եթե ուզում են ու իրոք մտահոգված են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում: Իսկ եթե ոչ, ուրեմն փաստենք, որ այդ հնչեցրած քննադատություններն ուղղակի ուղղորդված են այս կամ այն ուժի կողմից: Ես չգիտեմ, թե որ ուժի, չեմ էլ ուզում ենթադրություններ անել»:

Նույն շարքից