Հայաստան 

Պետք է քննարկել ուսման տարկետումը հանելու պատգամավորների նախաձեռնությունը

analitik.am

ՀՀ ԱԺ «Ժառնագություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբ­յա­նը և Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն են ներկայացրել օրենքների նա­խա­գծերի փաթեթ, որով առաջարկվում է հանել պարտադիր զին­վորական ծառայության զորակոչից ուսումը շարու­նա­կե­լու համար տարկետում ստանալու իրա­­վուն­քը: Այդ մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում:

 

ՀՀ կառավարությունը գտնում է, որ հարցն  ունի հասարակական մեծ հնչե­ղություն, առնչվում է հասարակության լայն շերտերին: Դրա շուրջ տարբեր ժամանակներում բուռն քննար­կումներ են եղել խորհրդարանում: «Կարծում ենք, որ հարցի վերաբերյալ վերջ­նական եզրա­կա­ցության ձևա­վոր­ման համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժե­­րի և քա­ղա­քա­ցի­ա­կան հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկում­ներ, ինչն էլ թույլ կտա ոչ միայն վեր հանել հարցադրումները, ներկայացնել ու լուսաբանել մոտե­ցում­ները, այլև կնպաստի կշռադատված, հանրորեն ընկալելի ու հիմնավորված որոշման ընդունմանը»,- նշված է գործադիրի եզրակացության մեջ:    

Նույն շարքից