BBC-ի հաղորդավոր Մայքլ Բյուերկը հայտարարել է, որ իշխանությունները չպետք է օգնեն ավելորդ քաշ ունեցողներին, ավելի լավ է թողնել, որ նրանք մահանան, որպեսզի հնարավոր լինի գումար տնտեսել ազգային առողջապահության համար: Այս մասին գրում է Լենտան՝ հղում անելով Sky News-ին:
Լրագրողի խոսքերով, ճարպակալությունը չպետք է համարվի հիվանդություն. «Դուք գեր եք, որովհետև շատ եք ուտում»,-ասել է նա:
Բյուերկը կարծում է, որ գեր մարդիկ ավելի շատ հոգ կտանեն իրենց մասին, եթե իմանան, որ մահանում են:
Նրա խոսքերով, յուրաքանչյուր մարդ ընտրության հնարավորություն ունի. «գեր մարդիկ թույլ են, ոչ թե հիվանդ»: