Սարատովում Kia մակնիշի և բեռնատարի բախման արդյունքում 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Զոհերից մեկը կին է, երկուսը՝ երեխաներ: Կա երկու վիրավոր՝ տղամարդ և երեխա, նրանք հոսպիտալացվել են: Ոստիկանությունից հատնում են, որ զոհված 2-ամյա աղջիկը և 5-ամյա տղան մեքենայում եղել են առանց երեխաների համար նախատեսված աթոռի:
Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել կին վարորդի՝ ղեկին քնելու արդյունքում: