Հասարակություն Բարի օր 

Ռուսաստանում հայաստանցի նախկին ամուսինն առևանգել է մանկապարտեզի տնօրենին

Լենինգրադի երկրամասում առևանգել են մանկապարտեզներից մեկի տնօրենին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:

Կնոջը հաջողվել է ազատ արձակվել և վերադառնալ տուն:

Քննության տեղեկություններով, կնոջն առևանգել է նախկին ամուսինը, ով հայաստանցի է: Ավելի ուշ կնոջը հաջողվել է համոզել առևանգողին ազատ արձակել իրեն:

Նշենք, որ ոստիկանությանը դիմել էր առևանգված կնոջ աղջիկը՝ հայնելով, որ իր մորը բռնի ուժով նստեցրել են Cadillac-ն ու տարել անհայտ ուղղությամբ:

Նույն շարքից