Հասարակություն 

Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի

Արթուր Յավրույանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

Ես շատ ներողություն եմ խնդրում պարոն վարչապետից, բայց դե․․․ սիրում եմ թվերի հետ խաղալ։

Հաշվի առնելով, որ ՀՀ բնակչության 53 % է միայն կին արմատ, որոնցից երևի մոտ 20 % ունակ են երեխա ունենալ (տարիք + ունակություն)՝ ապա եթե հիմք ընդունել 2 մլն բնակչության առկայությունը Հայաստանում, մոտավորապես ստացվում է հետևյալ հաշվարկը՝

այս պահին կանանց քանակությունը՝ 53% = 1 060 000

հղիանալու ունակ կանայք՝ 20% = 212 000

30 տարում մեր երկիրը պետք է ավելանա 3 000 000 մարդով, այսինքն 3 000 000/212 000 = մոտ 14 նորածին։

Ստացվում է, որ ամեն կին պետք է 2 տարին մեկ երեխա աշխարհ բերի և, առհասարակ, մահ չպետք է գրանցվի այդ 30 տարվա ընդացքում մեր երկրում։

Եթե պարոն Փաշինյանը չի ուզում մեզ նախազգուշացնի, որ եթե մենք մեզ վատ պահենք, ապա տղամարդիք նույնպես հղիանալու ունակություն ձեռք կբերեն, ապա ինչ-որ բան չի կպնում, սոսինձը չորացել է։

Էլ չասեմ, որ տղամարդիք ցույցի կհելնենք․․․ մարդ եղեք, չէ որ պետք է հասցնենք դեռ 1 500 000 աշխատատեղ ստեղծենք․

Մնացած կետերով չանցնեմ էլի, ուշ ա:

P.S. Կներեք, բայց զառանցանքները և սերժի վկա մուլտերի քոմենտները ջնջելու եմ։ Մարդը սխալվել է, դա չի նշանակում, որ սերժիկի համակրողները պետք է առիթավորվեն։

 

Նույն շարքից