Ալանյա թուրքական հանգստյան գոտում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Միջադեպի արդյունքում 6 մարդ է տուժել: Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական կառույցից հայտնում են, որ ծանր վիճակում գտնվող վիրավորներ չկան:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: