Հայաստան 

Կարեն Միրզոյանն ընդունել է Հեսսեն երկրամասում ՀՀ հյուպատոսին և Բերգշտրասե շրջանի ղեկավարին

analitik.am

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային և նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, ովքեր Արցախ են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Գերմանիայի միջև  կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր։


Հանդիպմանը ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ:

Նույն շարքից