Տեսանյութեր Հասարակություն 

Համացանցում հայտնվել է Ռուսաստանում մահվան ելքով վրաերթի տեսանյութը

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնոյում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մարդկանց: Սարսափելի միջադեպի տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում:

Վթարի արդյունքում կա երկու զոհ՝ տարեց կանայք, վիրավորների թիվը հասնում է 3-ի, նրանց վիճակի մասին մանրամասներ չեն հայտնվում:

Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել վարորդի մեղավորությամբ, ով իրեն վատ է զգացել ղեկին:

ՌԴ ՔԿ-ն ստուգումներ է սկսել:

Նույն շարքից