Հայաստան 

Գերմանիայում ձերբակալել են ամերիկուհիների՝ ԻՊ-ին միանալու կասկածանքով

analitik.am

Գերմանիայում ձերբակալել են 3 երիտասարդ ամերիկուհիների, ովքեր, ենթադրվում է, պատրաստվում էին միանալ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է vz.ru-ն՝ ՀԴԲ-ի ներկայացուցիչ Սյուզի Փեյնին հղումով։

 

Նրանք ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքից են: Աղջիկները վերադարձել են հայրենիք, անցկացվում է հետաքննություն։

 

CNN-ի տվյալներով՝ նրանք 15-ից 17 տարեկան են։ Երկուսը քույրեր են, ունեն սոմալիական արմատներ։ Իսկ երրորդ աղջկա ծնողները Սուդանից են։ Նշվում է, որ նրանք լքել են ԱՄՆ-ն անցյալ շաբաթ։

 

Դեռ չի նշվում՝ արդյոք նրանց դեմ գործ հարուցվելու է, թե ոչ, քանի որ խոսքն անչափահասների մասին է։

Նույն շարքից