Հայաստան 

ԿԽՄԿ-ն անդրադարձել է Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների դատավարությանը

analitik.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցի՝ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանն առնչվող հարցին:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջազգային կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է, որ ԿԽՄԿ-ն տեղեկացված է առաջիկա դատական նիստի մասին:

 

 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է այդ անձանց և հնարավորություն է ստեղծում, որ  նրանք կապ հաստատեն իրենց ընտանիքների հետ:Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ ձերբակալվածներին պետք է մարդկային մոտեցում ցուցաբերվի և պետք է ապահովվեն նրանց պահման որոշակի պայմաններ: Միջազգային մարդասիրական իրավունքը չի բացառում դատական գործընթացը, սակայն իրավական երաշխիքները պետք է ապահովվեն դատական գործընթացում»,-ասել է նա:

 

Հուսեյնովան նաև նշել է, որ ԿԽՄԿ-ն դատական գործընթացի մասին մեկնաբանություններ չի տալիս. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն  դատական գործընթացների համար աղբյուր չէ»:

 

Խոսքը Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին է:

Նույն շարքից