Վատիկանը «Նա ստեղծեց նրանց որպես տղամարդ և կին» անունով զեկույց է հրապարակել, որում քննադատվում է գենդերային ինքնության ժամանակակից կոնցեպցիան, որը «ոչնչացնում է բնությունը»:
31 էջանոց զեկույցը պետք է օգնի երեխաների հետ աշխատող հոգևորականներին: Զեկույցում նշվում է, որ գենդերի կոնցեպցիան ոչ միայն ճգնաժամ է առաջացնում կրթական ոլորտում, այն նաև ոչնչացնում է ընտանիքի ավանդական ընկալումը:
Փաստաթղթում նշվում է, որ Արարիչն է որոշում, թե ով տղամարդ ծնվի, ով՝ կին:
Զեկույցը դեռ չի ստորագրվել Հռոմի Պապի կողմից:
Փաստաթղթի հեղինակը հորդորում է հարգել բոլոր մարդկանց՝ միևնույն ժամանակ չմոռանալով մարդու իրական բնությունը:
ԼԳԲՏ համայանքը հասցրել է դատապարտել փաստաթուղթը՝ այն վտանգավոր համարելով սեռական փոքրամասնությունների համար: