Ես սկզբունքորեն միշտ դեմ եմ եղել նման դաժան վիդեոսյուժեների հրապարակմանը: Այս անգամ, սակայն, մտածեցի և որոշեցի այս սյուժեն տեղադրել իմ էջում, որպեսզի հասկանանք վերջապես, որ օր առաջ պետք է ընդունել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը:
Օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ: Որպեսզի նման կարգի «անասունները», որոնց թիվը մեր երկրում բավականաչափ շատ են, ահա նման վայրագությունից հետո ենթարկվեն քրեական պատասխանատվության և առնվազն երեք տարի նստեն Հայաստանի քրեակատարողական բերդերից մեկում: Ես ինքս անձնապես ամեն ինչ անելու եմ, որ այս դաժանության հեղինակ «կենդանին» ենթարկվի քրեական պատասխանատվության: