Հայաստան 

Փարիզում սպասվող հանդիպումը նոր լիցք կհաղորդի ԼՂ հակամարտության կարգավորմանը. Անրի Ռենո

analitik.am

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հույս ունի, որ առաջիկայում Փարիզում նախատեսվող Հայաստանի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը բովանդակային առումով նոր լիցք կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիացի դեսպանը:


«2014 թվականին մայիսին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախգահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց երկու երկրների նախագահներին հանդիպում կազմակերպել Փարիզում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար: Առաջարկն ընդունվեց երկու նախագահների կողմից, և մոտ օրերս Փարիզում կկայանա Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը: Հանդիպման նպատակն է բովանդակային առումով նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես նաև` խթանել երկու երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, որն իր ազդեցությունը կունենա շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա»,- ասաց դիվանագետը` ընդգծելով, որ հանդպմանը ևս մեկ անգամ կվերահաստատվի, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցված տարբերակին այլընտրանք չկա:

Նույն շարքից