Հասարակություն 

Հատուկ օպերացիա՝ նախկին նախագահի նստավայրում. Լսվում են կրակոցների ձայներ

Ղրղզստանի Քոյ-Թաշ գյուղում հատուկջոկատայիները օպերացիա են սկսել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով 24.kg-ին:

Պորտալը գրում է, որ հատուկջոկատայինները մտել են նստավայր, լսվում են կրակոցների ձայներ, թե ով է կրակում, հայտնի չէ: Աթամբաևի կողմնակիցները պաշտպանվում են քարերով:

Աթամբաևի ձերբակալության համար մեկնարկած օպերացիայի փաստը հաստատում են նրա շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ օպերացիային մասնակցում են ոստիկանության աշխատակիցները:

Նույն շարքից