Տեսանյութեր Հասարակություն 

Համացանցում հայտնվել է նախկին նախագահ Աթամբաևի նստավայրում հատուկ օպերացիայի տեսանյութը

Համացանցում հայտնվել է Քոյ-Թաշում Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրում հատուկջոկատայինների օպերացիայի տեսանյութը:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ օպերացիային մասնակցում են նաև ուղղաթիռներ: Այս պահին հայտնի է արդեն 10 վիրավոր մասին: Տուժել է նաև լրագրող:

Հավելենք, որ 2011-17 թվականներին նախագահ եղած Աթամբաևի նկատմամբ խորհրդարանական քննություն է սկսվել, որը կարող է ավարտվել քրեական գործ հարուցելով:

Նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի, եկամուտը թաքցնելու և կազմակերպված հանցավոր խմբերին զենքով պարգևատրելու մեջ:

Նույն շարքից