Քաղաքական 

Ի տարբերություն շատերի՝ մենք երկիրը չենք բաժանում յուրայինների․ Արայիկ Հարությունյան

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, պատասխանել եմ հայկական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ասուլիսի ամբողջական տեսանյութը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Քանի որ այսօր ինչ-որ մարդիկ փորձել են շահարկել իմ և Սամվել Բաբայանի հանդիպումը, նշեմ, որ մանրամասն անդրադարձել եմ այդ հարցին ևս: Բայց, բոլոր այդ մարդկանց, ուժերին, որոնք զբաղված են խարդախություններով, ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելով, հարկ եմ համարում հիշեցնել, որ հանուն մեր երկրի ներքին կայունության պահպանման հետայսու ևս շարունակելու եմ իմ հանդիպումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Եթե կլինեն կոնկերտ պայմանավորվածություններ, առանցքային հարցերի շուրջ փոխըմբռնում, առաջինը տեղյակ կլինի մեր հանրությունը:

Ի տարբերություն շատերի՝ մենք երկիրը չենք բաժանում յուրայինների և թշնամիների և համոզված ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծել ոչ թե բռնությունների, ժողովրդին իրար դեմ հանելու ճանապարհով, այլ քաղաքակիրթ եղանակով՝ բանակցությունների և երկխոսության միջոցով: Ով դեմ է ասվածին, ես նրան համարում եմ մեր երկրի ամենամեծ թշնամին:

Սա է «Ազատ հայրենիք» կուսակցության քաղաքական գիծը, և կուսակցական բոլոր անդամներին կոչ եմ անում առաջնորդվել միայն այս սկզբունքներով՝ հրապարակային հարթակներում զերծ մնալով որևէ մեկի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններից կամ հերյուրանքներ պարունակող նյութերի տարածումից»։

Արայիկ Հարությունյան

Նույն շարքից