Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ Զելենսկու՝ խոսքը վերաբերել է Դոնբասում ուկրաինացի չորս զինվորի մահվանը:
«Շտապ զանգահարեցի նրան և ասացի, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղության: Ես խնդրում եմ ձեզ, որ դուք ազդեք մյուս կողմի վրա, որպեսզի նրանք դադարեն սպանել մեր ժողովրդին»,-ասել է Զելենսկին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկու երկրների նախագահները քննարկել են նաև Լուգանսկում կամուրջի ականազերծման շինարարական աշխատանքների ժամկետի կրճատման մասին, ինչպես նաև ուկրաինացի բանտարկյալների վերադարձի հարցը:
Հիշեցնենք, որ սա Պուտինի և Զելենսկու միջև երկրորդ հեռախոսազրույցն է: Հուլիսի 11-ին Ուկրաինայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահին: Քննարկման թեմաները Դոնբասում կարգավորումն էր, կալանավորների ազատ արձակումը և Նորմանյան ձևաչափով երկխոսությունը: