Հայաստան 

Հղիները կառավարության մոտ բողոքի ակցիա կանցկացնեն

analitik.am

Վաղը` 12:30-ին, կառավարության շենքի առջեւ մի խումբ մտահոգ քաղաքացիներ կանցկացնեն բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ:


  Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր: Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են:   Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին:


Նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին: Նախաձեռնության անդամները կոչ են անում ԶԼՄ-ներին լայնորեն տարածել ակցիայի մասին տեղեկատվությունը, մասնակցել միջոցառմանը և լայնորեն լուսաբանել այն»: 

Նույն շարքից