ՌԴ ոստիկանության աշխատակիցներն ուշ երեկոյան նկատել են մի տղամարդուն և կնոջ, որոնք ոչ սթափ վիճակում փորձել են նստել «Mazda» մակնիշի ավտոմեքենան: Մեքենան սկսել է շարժվել, բայց ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է նրանց և խնդրել են վարորդին ցույց տալ վարորդական իրավունքը:
«Տվյալների բազաները ստուգելու պահին տղամարդն անսպասելիորեն պահանջել է իր վարորդական իրավունքի վկայականը, և չսպասելով տեսուչին վերցրել է այն ոստիկանի ձեռքից: Երբ ոստիկանը շրջվել է, վարորդը նախ փաստաթուղթը դրել է գրպանը, այնուհետև ամբողջությամբ փորձել է ուտել այն։ Սակայն գիտակցելով, որ իրեն դա չի հաջողվի, վկայականը թաքցրել է ներքնազգեստի մեջ»,-հայտնում է ՌԴ ներքին գործերի մամուլի ծառայությունը:
Օրինախախտն ուղարկվել է հիվանդանոց բուժզննում անցնելու համար, ինչից վերջինս տեղում հրաժարվել է: Վարորդի համար կազմվել է վարչական արձանագրություն։ Նրա մեքենան տարհանվել է ավտոկայանատեղի: