ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրություններում կարող է կորցնել 2016-ին նրա օգտին քվեարկած մի շարք ընտրող կանանց աջակցությունը՝ վերջինիս կողմից արված հայտարարությունների պատճառով: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով սոցիոլոգների ուսումնասիրությունը:
Հարցմանը մասնակցել են սպիտամորթ մասնագետ-կանայք, ովքեր պարբերաբար մասնակցում են ընտրություններին: Կարծիք կա, որ հենց նրանց ձայներն էին, որ վճռորոշ էին դարձել երեք տարի առաջ Թրամփի հաղթանակում:
Սակայն այժմ իրավիճակն այն չէ, ինչպես կցանկանար Սպիտակ տան ղեկավարը: Կանանց ուղղված նրա մի շարք հայտարարությունների պատճառով, շատերը երես են թեքել Թրամփից կամ գտնվում են խուճապի մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Թրամփին դատապարտել էին այլատյացության և ռասիզմի մեջ՝ կին դեմոկրատների դեմ ուղղված նրա հայտարարությունների պատճառով: