Վլադիմիր Պոզներն իր բլոգում Լեոնարդո դա Վինչիին անվանել է «մարդկության պատմության ամենամեծ հանճար»:
«Նա միակն է: Ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես ճարտարագետ, փիլիսոփա, և ընդհանուր առմամբ պարզ չէ, թե ինչպես նա կարող էր գոյություն ունենալ։ Բացի այդ նա գեղեցիկ և ուժեղ մարդ է»,-խոստովանել է լրագրողը։
Նա ավելացրել է, որ Դա Վինչին կարծես «այլ աշխարհից» լիներ, և նա միակն է, ում հետ կցանկանար հարցազրույց ունենալ։
«Կան մի խումբ մարդիկ, որոնց հետ մեծ հաճույքով կզրուցեի՝ Շեքսպիր, Պուշկին, բայց այնուամենայնիվ Լեոնարդոն առաջինն է այդ ցուցակում»,-նշել է Պոզները։