Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկացի լրագրող Մաքս Բլումենտալին տված հարցազրույցում ասել է, որ մահափորձը կատարվել է 2018 թվականի օգոստոսին, որն իրականացվել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրամանով:
«Մեկ տարի է անցել մահափորձ կատարելուց ի վեր: Այսօր ես ունեմ ապացույցներ, որ մահափորձը կատարվել է Սպիտակ Տանից՝ Ջոն Բոլթոնի հրամանով։ Ամեն ինչ տանում է դեպի Բոլթոնը, ով ունի հանցավոր մտածողություն, մարդասպանի մտածելակերպ»,-հայտարարել է Մադուրոն:
Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ կատարվածի մեջ չի կարող մեղադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Մադուրոյին սպանելու փորձ էր կատարվել Կարակասում կայացած շքերթի ժամանակ: Դա պլանավորվում էր անել պայթուցիկ սարքերով անօդաչուների օգնությամբ:
Այնուհետև Վենեսուելայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին և Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսին: