Հայաստան 

Զարուհի Փոստանջյանը` Վարդան Այվազյանին

analitik.am

Ձեq արդեն հանգի՞ստ եք զգում. սահմանամերձ գյուղական համայնքներին հարկերից ազատելուն վերաբերող օրենքի փաթեթի քննարկմանը Նիկոլ Փաշինյան-Վարդան Այվազյան վեճից հետո հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանին՝ հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով ի դեպ նույնպես տեղից խառնվել էր վեճին: 
 

«Ես միշտ եմ ինձ հանգիստ զգում»,-պատասխանեց Այվազյանը:

Փոստանջյանն արդեն անցավ բուն հարցին, և հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս պահի դրությամբ կա հստակ հաշվարկ, թե քանի համայնքի վրա է տարածվելու այս օրենքը, քանի տնտեսվարող սուբյեկտ է օգտվելու սրանից, որոնք են լինելու այդ համայնքները:

 

Այվազյանի խոսքով՝ այս արտոնությունները տրամադրելով՝ բյուջեն կորցնելու է մոտ 2,5 մլրդ դրամ, այսինքն` այդքան հարկ չի վճարվելու, իսկ մանրամասն պատասխան, ըստ նրա, կտա Կառավարության ներկայացուցիչը:

«Այս պահի դրությամբ կարող ենք արձագանքել, որ չունենք համայնքների ցանկը, չունենք՝ քանի տնտեսվարող սուբյեկտ է աշխատում ու քանիսի վրա է տարածվելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ իբր արտոնություններ են տալիս, սակայն բնակիչը չի ազատվում հողի հարկից, առաջին սպառման վարձերից:

 

«Ես արձանագրում եմ այս պահի դրությամբ, որ ես ինչ ասեմ, դուք ձեր ասածն եք ասելու, արձանագրում եմ, որ մյուս հարցերին Կառավարության ներկայացուցիչը կպատասխանի: Բարի եղեք լսել, կներկայացնենք թվաքանակը, երբ ընդհանուր ցանկը ներկայացնի Կառավարությունը»,-պատասխանեց Վարդան Այվազյանը:

Նույն շարքից