Հասարակություն Պատահարներ 

Հայաստանում 6 ամսում մոտ 22 տոկոսով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.9 տոկոսով, տեղի է ունեցել 2086 ՃՏՊ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է  ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից։

Պատահարների հետևանքով 6 ամսում զոհվել է 158, վիրավորվել՝ 3016 մարդ:

2018 թվականի նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը նույնպես աճել է՝ 14.1 տոկոսով: 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 1711 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 139, վիրավորվել 2516 մարդ:

Նույն շարքից