Ղրղզստանի Քոյ-Թաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրում օպերացիայի ժամանակ հատուկջոկատային է մահացել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:
Ուժայինը հիվանդանոց տեղափոխվել է հրազենային վնասվածքով ու անմիջապես վիրահատվել, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոսպիատալացվածների թիվն այս պահին հասնում է 15-ի: