Եգիպտոսում հայ պորտապարուհուն մեղադրում են այլասերության քարոզի մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Բանն այն է, որ Սոֆինար Գրիգորյանի ելույթի ժամանակ մի կին է բարձրացել ու պարել վերջինիս հետ: Այդ կինը լողազգեստով է եղել, ինչի պատճառով հայտնվել է երկրի համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:
Իր հերթին Սոֆինարն ասել է, որ կանոններ ունի ելույթների ժամանակ՝ մերկ չի պարում և այլն: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ հանդիսատեսին, Գրիգորյանն ասել է, որ պատասխանատու չէ կանանց համար, ովքեր իր հետ պարում են:
Եթե դատարանը Սոֆինարին մեղավոր ճանաչի, վերջինիս 3 տարի ազատազրկում ու արտաքսում է սպառնում: Քանի դեռ դատն ընթանում է, Գրիգորյանն իրավունք չունի ելույթ ունենալու: