Հայաստան 

Ուսման տարկետումը հանելու որոշումը կքննարկվի քաղաքացիական հասարակության հետ

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի «Ժառնագություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբ­յա­նը և Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն են ներկայացրել օրենքների նա­խա­գծերի փաթեթ, որով առաջարկվում է հանել ուսումը շարու­նա­կե­լու համար պարտադիր զին­վորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրա­­վուն­քը: ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցն ունի հասարակական մեծ հնչե­ղություն, առնչվում է հասարակության լայն շերտերին: «Կարծում ենք, որ հարցի վերաբերյալ վերջ­նական եզրա­կա­ցության ձևա­վոր­ման համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քա­ղա­քա­ցի­ա­կան հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկում­ներ»,- ասաց վարչապետը:    


Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ-ում քննարկելիս հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նույն շարքից