Տեսանյութեր Հասարակություն գլխավոր 

Սարսափելի ավտովթար՝ Ռուսաստանում. Զոհեր ու ավելի քան 40 վիրավոր կա /տեսանյութ/

Նովոռոսիյսկում ավտոբուսի ու երկու թեթև մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 3 զոհ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Զոհերից մեկը կին է, մյուս երկուսը՝ երեխաներ: Նրանք Չելյաբինսկի բնակիչներ են:

Վերջին տեղեկություններով, վթարից հետո հոսպիտալացվածների թիվը հասնում է 41-ի, 12-ը երեխա են:

Ավելի վաղ հայտնվում էր 31 հոսպիտալացվածի մասին:

Հավելենք, որ բոլոր երեք զոհերն էլ մարդատար ավտոմեքենայի ուղևորներն են:

Նույն շարքից