Օգոստոսի 8-ին տեղի ժամանակով ժամը 05:45-ին (Երևանի ժամանակով ժամը 22:45) Մագադանի ոստիկանությունն ահազանգ է ստացել քաղաքում արջի մասին, փոխանցում են ՌԴ ՆԳՆ-ից:
Ուժայիններն արջին հայտնաբերել են տեղի դպրոցներից մեկի տարածքում և որոշել են գնդակահարել կենդանուն, քանի որ այն վտանգ է ներկայացրել տարածքի բնակիչների համար:
Համացանցում հայտնված տեսանյութից հասկանալի է դառնում, որ ոստիկանները որոշ ժամանակ հետապնդել են ծուռթաթին՝ մինչ վերջինս կհայտնվեր դպրոցի տարածքում: