Լեհաստանի դատարանը կալանավորել է երկուշաբթի օրը ձերբակալված ՌԴ քաղաքացիներին, որոնք պատրաստվել են ծեծկռտուք սարքել տեղի ֆուտբոլային խուլիգանների հետ: Այս մասին հայտնում է RMF FM-ը:
Ընդհանուր առմամբ կալանավորվել է 24 քաղաքացի: Երկու քաղաքացու որոշել են չկալանավորել:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել զինված խմբավորման անդամ լինելու, ծեծկռտուքի փորձի, անօրինական զենք պահելու, խոշոր չափի թմրանյութի շրջանառության համար:
Ձերբակալվածների մեջ կա Լեհաստանի երկու, Չեչնիայի երկու քաղաքացի, մնացածը հայաստանցի ու չեչեն են: