Հայաստան 

Կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղաս­պա­նու­թյունների զոհերի հիշատակման օր

analitik.am

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան տոների և հիշատակի օրե­­րի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցում կատարելու մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքների նախագծերի փաթեթ:


 ՀՀ կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված առաջարկության փոխարեն դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղաս­պա­նու­թյունների զոհերի հիշատակման օր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ցեղաս­պա­նու­թյան հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ՄԱԿ-ը ընդունել է 1948 թվա­կանի դեկտեմբերի 9-ին: Ելնելով շարադրվածից, ՀՀ կառավարությունը ներ­կա­յաց­ված օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առա­ջարկության ընդունման դեպքում:

 

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հա­յաս­տա­­նի Հան­­­րա­պե­տու­թյան Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուց­մամբ հանդես կգա Հա­­յաս­տանի Հան­րա­պետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նույն շարքից