Հասարակություն 

Եղեգնաձորի ԲԿ-ում շտապ բուժ օգնության ծառայությունները կմատուցվեն 2 բրիգադով

Եղեգնաձորի բժշկական կենտրոնից հայտնում են.

«ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշմամբ Օգոստոսի 19-ից Եղեգնաձորի ԲԿ-ում շտապ բուժ օգնության ծառայությունները կմատուցվեն 2 բրիգադով, որը կնպաստի ազգաբնակչությանը արագ և որակյալ օգնություն ցուցաբերելուն։

Մեկ բրիգադի պարագայում, հաշվի առնելով սպասարկման տարածքի մեծությունը/հեռավորությունը (որն իր մեջ ներառում է Խաչիկ, Ելփին, Գողթանիկ և այլ բնակավայրեր՝ ընդհանուր 29,000 ազգաբնակչությամբ), որոշ դեպքերում միաժամանակյա կանչերն անհնարին էր լինում ժամանակին սպասարկել»։

Նույն շարքից