Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը խոստովանել է, որ անձամբ կրակ է բացել հատուկջոկատայինների ուղղությամբ, ովքեր օպերացիա են իրականացրել իր նստավայրում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իմ կողմնակիցներն անգամ պարսատիկ չեն ունեցել: Լրատվամիջոցները ստում են: Ես կրակել եմ, երբ տղաները բարձրացել են երրորդ հարկ: Կրակել եմ, սակայն ձգտել եմ չխոցել նրանց»,-ասել է նախկին նախագահը:
Նշենք, որ Քոյ-Թաշում նախկին նախագահի նստավայրում հատուկ օպերացիայի ժամանակ վերջինիս կողմնակիցների և ուժայինների միջև բախման արդյունքում վերջին տվյալներով կա 47 վիրավոր և մեկ զոհ, ով հատուկջոկատային է: