Ամուլսարի վերաբերյալ փորձագետների վերջնական եզրակացությունն օգոստոսի 7-ին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ փուլում է գտնվում Ամուլսարի մասով փորձաքննությունը:
Գրիգորյանը նշեց, որ ստացված եզրակացության հայերեն թարգմանությունը վերջնական սրբագրվում է:
Վարչապետի հարցին, թե երբ է կառավարությանը տրամադրվելու վերջնական սրբագրված տարբերակը, ՔԿ նախագահն ասաց՝ առավելագույնն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի:
Գրիգորյանը նաև կարծիք հայտնեց, որ վերջնական սրբագրված եզրակացությունից հետո հարցեր պետք է որ չառաջանան:
Նշենք, որ փորձաքննության արդյունքներից է կախված, թե ինչ ընթացք կունենա Ամուլսարի կյանքը: