Հասարակություն 

Մարտի 1-ի ժամանակ զոհվածների հարազատները 30 միլիոն կստանան. Կառավարությունն ընդունեց որոշումը

Կառավարության նիստում այսօր քննարվեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու նախագիծը: Այն ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: (Հարց համար 13)

Նախագծով տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեի հաշվին, աջակցություն ստանալու համար պետք է դիմեն շահառու անձինք՝ անձամբ, կամ իրենց ներկայացուցչի միջոցով: Դիմումը պետք է ներկայացվի Արդարադատության նախարարություն որոշման ընդումից հետո մինչև 3 տարվա ընթացքում: Դիմում ընդունող մարմինն իրավունք ունի որոշում կայացնելու՝ ընդունում է այն, թե՝ ոչ: Եթե դիմումը բավարարվում է, լիազոր մարմինն աջակցության գումարը 5 օրվա ընթացքում փոխանցելու է տուժող կողմին:

Դրամական օգնությունը լինելու է հետևյալ չափերով՝ ստացված վնասվածքի պատճառով զոհված, մահացած անձի իրավահաջորդին՝ 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ, միջին վնասի դեպքում՝ 5 միլիոն դրամ:

Որոշումն ընդունվեց:

Նույն շարքից