Այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստից հետո խոսելով Արցախում ընտրություններին ընդառաջ սպասվող զարգացումների մասին՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ լարված շրջան չի սպասվում. «Ամեն ինչ հանգիստ է: Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ գլխավոր մեսիջները տրվել են, քաղաքական ամբողջ գործընթացը կազմակերպվելու է վարչապետի քաղաքական ելույթի տրամաբանության շրջանակներում: Այսինքն, մենք աջակցելու ենք ազատ ու անկախ ընտրությունները»:
Գրիգորյանի խոսքերով, Հայաստանը վերոնշյալ հարցում ամբողությամբ աջակցում է Արցախին. «Արցախում ապրող քաղաքացիներն են որոշելու, թե ով է լինելու նախագահը և ինչ կազմ է ունենալու Ազգային ժողովը»: