Հասարակություն գլխավոր 

Երևանում 5 թաղամասերը, որտեղ ամենաշատն են լինում գրպանահատության դեպքերը

Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատ, գրպանահատության աճն այս տարի կազմում է 70 տոկոս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը:

Գրպանահատությունների շուրջ 95 տոկոսը կատարվում են Երևանում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի, Շենգավիթի վարչական շրջաններում:

Հիմնական գողությունները կատարվում են հասարակական տրանսպորտում և հասարակական վայրերում, օրվա ծանրաբեռնված ժամերին:

Հայտնված գրպանահատությունների շուրջ 95 տոկոսի դեպքում քրեական հետապնդում չի իրականացվում՝ բողոքի բացակայության կամ հաշվետվության հիմքով:

Նույն շարքից