Հայաստան 

Բարոզուն և Ռոմպեյը ԵԽ անդամներին գարեջուր և գինի են հյուրասիրել

analitik.am

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը ԵԽ վերջին նիստի ժամանակ ԵՄ երկրների առաջնորդներին բելգիական գարեջուր և պորտուգալական գինի են հյուրասիրել, փոխանցում է РИА Новости-ն։

 

Բրյուսելում երեկ անցկացվել է ԵՄ գագաթաժողովի առաջին մասը։ Նիստը սկսվել է ուշացումով։

 

«Այսօր ընթրիքը սկսվել է գարեջրից։ Նախագահ Ռոմպեյն ասել է, որ դա լավագույն գարեջուրն է աշխարհում։ Դրանից հետո գինին էր Պորտուգալիայից։ Ես կարծում եմ՝ դա մեծ համադրություն էր։ Չէի ասի, որ շնորհիվ հենց դրա մենք հասանք նման ուգեշնչող արդյունքների»,- ասել է Բարոզուն։

 

Բարոզուի լիազորությունները լրանում են հոկտեմբերի վերջին, նրան այդ պաշտոնում կփոխարինի Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը։ Ռոմպեյը պաշտոնում կմնա մինչև նոյեմբերի վերջ, նրան կփոխարինի Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը։

Նույն շարքից