Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալված է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին:
Հայտնվում է, որ ուժայիններն արդեն Քոյ-Թաշից տարել են նախկին նախագահին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սկսվել է նախկին նախագահի նստավայրում հերթական օպերացիան: Որոշ տեղեկություններով, հատուկ օպերացիային մասնակցել է մոտ 200 ոստիկան: