Հայաստան 

Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները. Տիգրան Բալայան

analitik.am

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է տարածել Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Տիգրան Բալայանը , մասնավորապես, նշել է.

«Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը դարձավ նաև Կանադայի խորհրդարանը:

Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:

Նույն շարքից