Հասարակություն 

Քսան օրում արձանագրվել է երեք զինծառայողի ինքնասպանության դեպք, սա մեր հասարակության ողբերգությունն է

Քսան օրվա ընթացքում արձանագրվել է երեք զինծառայողի ինքնասպանության դեպք:

Սա մեր հասարակության ողբերգությունն է:

Ես հասկանում եմ, որ բանակի ղեկավարությունը մեղավոր չէ, որ նրանք անթերի են, որ նրանց որևէ քննադատական խոսք ասելը հարված է թիկունքից, որ այդպես ջուր ենք լցնում ադրբեջանցիների ջրաղացին:

...Ինձ ավելի շատ մտահոգում է մեր հասարակության անտարբերությունը, ցասումի, դժգոհության ու բողոքի բացակայությունը:...

Ե՞րբ պետք է սթափվենք և հասկանանք, որ զինված ուժերում տիրող ոչ ֆորմալ բարքերը ուղղակիորեն խժռում են մեր զավակներին, ու մենք դեռևս չենք գտել դրա հակաթույնը:

Հերի՛ք է ճամարտակություններով զբաղվեք: Լուծե՛ք այս խնդիրը ու վե՛րջ...

Խաղաղ պայմաններում որևէ զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ կապված որևէ ինքանսպանության, կա՛մ սպանության, կա՛մ այլ հանգամանքների պայմաններում մահվան դեպք չունի որևէ արդարացում:

Ո՛չ մի վիճակագրություն չունի գրոշի արժեք, եթե զոհասեղանին զինվորի կյանքն է...

Փաստաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից