Հայաստան 

Այսօրվա իշխանությունների և եռյակից առնվազն երկու ուժերի միջև կոնցեպտուալ տարբերություն գոյություն չունի. Նարեկ Գալստյան

analitik.am

Սոցիալ–Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այսօր երեկոյան ոչ իշխանական ուժերի եռյակի հրավիրած հանրահավաքի մասին, ասաց, որ չի ուզում տպավորություն ստեղծվի, որի հանրահավաքից առաջ ինքը փնովում է եռյակին և սատարում իշխանություններին, սակայն կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող երկրում համակարգային փոփոխություններ իրականացնել: 

«Այսօրվա իշխանությունների և եռյակից առնվազն երկու ուժերի միջև կոնցեպտուալ տարբերություն գոյություն չունի»,- ասաց Նարեկ Գալստյանը՝ շարունակելով, թե օլիգարխիկ որևէ գործիչ չի կարող ընդդիմադիր լինել:

«Այդ առումով վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող երկրում համակարգային փոփոխություններ իրականացնել: Թեև խորապես համոզված եմ, որ երկրում պետք է լինեն համակարգային փոփոխություններ»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենց համար տարօրինակ է, որ այսօր հարթակում կանգնած են լինելու մարդիկ, ովքեր 2008 թվականին Աբովյան քաղաքում ծեծի էին ենթարկվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի կողմից:

Ինչ վերաբերում է սպասվելիք ելույթներին, ապա բանախոսի գնահատմամբ՝որևէ ելույթ չի կարող որևէ բան փոխել, քանի դեռ գործը չի հասել կոնկրետ գործողությունների: «Ամեն դեպքում պետք է սպասել այդ ելույթներին և ելույթների շարունակությանը»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Նույն շարքից