Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սոչիի «Դագոմիս» առողջարան: Այնտեղ պետության ղեկավարը հանդիպել է Իրկուտսկի շրջանում ջրհեղեղներից տուժած ընտանիքների հետ:
Ռուսաստանի ղեկավարը զրուցել է երեխաների հետ, որոնք արձակուրդն անցկացնում են Սոչիում։ Մատվեյ անունով փոքրիկ տղան, որի մանկապարտեզը փլուզվել է ջրհեղեղի ժամանակ, ասել է Պուտինին, որ նվեր է պատրաստել վերջինիսի համար՝ վագրի ձագ:

Նախագահը հետաքրքրվել է տղայից արդյոք իրեն դուր է գալիս Սոչին, որին փոքրիկը դրական պատասխան է տվել։
Ջրհեղեղից տուժած ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել է, որ օբյեկտիվ պատճառներով վերականգնման աշխատանքները կարող են դուրս գալ գրաֆիկից: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի աշխատանքների բարեհաջող ավարտի համար:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին ուժեղ ջրհեղեղներ էին սկսվել Իրկուտսկի շրջանում: Արդյունքում զոհվել է 25 մարդ: Ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար տարածաշրջանում լայնածավալ աշխատանքներ են տարվում, և բնակչությանը ցուցաբերվում է օգնություն: